Դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցն այսօր կդառնար 86 տարեկան. Մանե Թանդիլյան
Հասարակություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ կինոյի թախիծն ու ժպիտը» բնորոշումը Նովենցին պատահաբար չեն տվել. նա ուժեղ էր, տաղանդավոր, զուսպ ու էմոցիոնալ, համեստ ու վեհաշուք… այնպիսին, ինչպիսին կինն է, հայ կինը։
Իր կողմից մարմնավորած յուրաքանչյուր կերպար դերասանուհուն դարձնում էր անգերազանցելի արտիստ, որի ցանկացած դեր իր հետքն է թողել հայ բեմի ու էկրանի պատմության մեջ, դարձել անգնահատելի ժառանգություն։
Շնորհավոր երկնային ծնունդդ, սիրելի՛ Նովենց։