Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ․ անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում։ Գրում է shamshyan.com-ը։
Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։
Եվ վարորդները ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատկան մարմիններին, ասելով․ «Հենց անձրև է գալիս, այս մոտ 2 կմ-անոց ճանապարհը դառնում է անանցանելի։
Չգիտես էլ՝ ում դիմես՝ Երևանի քաղաքապետարանին, թե Արմավիրի մարզպետարանին, ոչ մի օգուտ։ Ուզում ենք իմանանք, թե ի վերջո՝ ո՞ր կառույցն է պատասխանատու։ Հիմա լավ էր, անձրևը քիչ եկավ։ Բայց երբ առատ տեղումներ են լինում, էս Երևանյան փողոցը դառնում է մինի Վենետիկ, ավտոների փոխարեն պետք է նավակներով շարժվենք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։