Հունաստանը հույս ունի բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ հույս ունի հաղթահարել Թուրքիայի հետ տարաձայնությունները և բարելավել հարաբերությունները երկու երկրների միջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ դրա համար ինքը պատրաստվում է հուլիսի 12-ին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք երկուսս էլ, ստանալով ժողովրդի ուժեղ մանդատ, կարող ենք առաջին քայլն անել Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման ուղղությամբ։ Մենք դատապարտված չենք Թուրքիայի հետ ապրել մշտական լարվածության մթնոլորտում։ Մենք ակնհայտորեն զգալի տարբերություններ ունենք, բայց կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Միցոտակիսը:
Նա նաև հավելել է, որ Հունաստանն ու Թուրքիան կարող են ճանապարհային քարտեզով լուծել իրենց վեճերը։ Միցոտակիսն ընդգծել է, որ սա փաստաթուղթ է, որը կազմվելու է ինչպես բարիդրացիական հարաբերությունների, այնպես էլ միջազգային իրավունքի հարգման հիման վրա։