Ալիևը հանդես է եկել նոր հայտարարություններով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Ալիևը նաև նշել է, որ հույս ունի հետագա «դիրքերի մերձեցման», News.am-ի փոխանցմամբ` հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն «էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին»։
«Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն, նորից եմ ասում, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, դրան պետք է պատրաստ լինի նաև հակառակ կողմը և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները»,- ասել է Ալիևը։
Նա նաեւ ընդգծել է «Հայաստանի դիրքորոշման մեջ դրական առաջընթացը»։
Ավելին՝ այստեղ