Ադրբեջանը 3-րդ անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ արդարացնելով հրադադարի խախտումները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների արդյունքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է։