Հյուսիսկորեական հրթիռները կարող են Եվրոպա հասնել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռները կկարողանան հասնել Վիլնյուս, Փարիզ և Բեռլին, հայտնում է Joseon Ilbo-ն։
«Հյուսիսկորեական միջուկային հրթիռները իրական վտանգ են ներկայացնում և ի վիճակի են խոցել ոչ միայն Վիլնյուսը, այլև Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը»,- ասել է նախագահը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան ստիպված կլինի վճարել բալիստիկ հրթիռի անօրինական արձակման համար։
Հարավային Կորեայի առաջնորդը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին և նրանց գործընկերներին միավորվել և միաձայն դատապարտել ԿԺԴՀ-ի գործողությունները։ Նա նշել է, որ Եվրոպայի և Ասիայի անվտանգությունը ժամանակակից աշխարհում փոխկապակցված է։
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ հուլիսի 12-ին, ԿԺԴՀ-ն հրթիռ է արձակել, այն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Հոկայդո նահանգի Օկուշիրի կղզուց 250 կմ հեռավորության վրա։