ՆԱՏՕ-ի առաջնորդները Զելենսկուն կոչ են արել հանդարտվել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի առաջնորդները Վիլնյուսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ընթրիքի ժամանակ նրան հորդորել են հանդարտվել՝ դաշինքի մասին նրա բարձրագոչ հայտարարություններից հետո, գրում է Bloomberg-ը։
Ընթրիքին ներկաների խոսքով՝ Զելենսկուն խնդրել են «հանդարտվել և նայել Արևմուտքից ստացվող օգնության ողջ փաթեթին»։
«Ի վերջո, նրան նոր պարտավորություններ են տրվել [ՆԱՏՕ-ին Ուկրաինայի] հնարավոր անդամակցության և G7 երկրների անվտանգության նոր երաշխիքների վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։
Ընթրիքին չի մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով նախկինում դեմ էր Ուկրաինայի պարզեցված անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Bloomberg-ը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական հայտարարությունը ընդունելուց հետո Զելենսկին քննադատել է դաշինքին, քանի որ փաստաթուղթը չի պարունակում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ժամկետը։