Լրահոս
Կարևոր


Հայաստանում գործազրկության ցուցանիշը երկնիշ է, բայց օտարերկրացիների համար աշխատանք կա․ մասնագիտական գնահատական

Հասարակություն

Իշխանությունն առիթը բաց չի թողնում նշելու, որ ՀՀ-ում գրանցվել է 12,6 % տնտեսական աճ։  Մասնագետներն էլ պնդում և հիմնավորում են, որ աճն արհեստական է և պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ ռուսների ներհոսքով։ Այս տնտեսական բումի պայմաններում մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2 %-ով։ Սա այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել մոտ 1,7 մլն մարդ՝ հիմնել են բիզնեսներ և այլն։ Այս ցուցանիշների ֆոնին, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկությունը 15,5  % է։ 2022 թ-ին ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով Հայաստանն առաջատար է։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Vesti.am-ի հետ զրույցում նշում է, որ նորմալ տնտեսություններում գործազրկությունը չպետք է գերազանցի 3-4 %-ը, իսկ մեզ մոտ դեռևս գործազրկության թիվը երկնիշ է, ինչն անթույլատրելի է։

«Եթե Երևանով շրջենք, ապա առնվազն կտեսնենք օտարազգի սպասարկող անձնակազմ։ Նախ, որպես պատճառներից մեկն, առանձնացնենք կրթությունը։ Շատ հաճախ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բուհերը չեն թողարկում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ։ Համալսարանն ավարտած քաղաքացին շատ հաճախ պատրաստ չէ աշխատանքի անցնելուն։ Այս խնդրի կարգավորման համար տարբեր ոլորտներ իրենց համար դպրոցներ են ստեղծում՝ հաշվապահներ, իրավաբաններ, խոհարարական ոլորտ և այլն»,- նշեց Սարգսյանը։ Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ՝ այս հատվածում մի կողմից ունենք տնտեսվարողների պահանջներին անհամապատասխան կադրեր, մյուս կողմից էլ՝ համալսարանական մարքեթինգի արդյունքում ձևավորված կադրեր, որոնց համալսարանում  համոզում են, որ իրենք լավագույն մասնագետներն են և չպետք է ցածր աշխատավարձով աշխատեն։

«Գործատուն առաջարկում է նախ աշխատել նվազագույն աշխատավարձով, ձեռք բերել հմտություններ, հետո նոր բարձր վճարել: Այստեղ կրկին առաջանում է գործատու-աշխատանք փնտրող կոնֆլիկտը։ Կապը խզված է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ իրենց ապագան կապում են այլ երկրների հետ։ Չեն տեսնում Հայաստանի անվտանգությունը, չեն տեսնում Հայասատանի կանխատեսելի ապագան, ինչպես նաև՝ իրենց զավակների ապագան այստեղ և չեն էլ ջանում Հայաստանում աշխատանքի անցնել։ Կա՛մ տրամադրված են արտագաղթի, կա՛մ արդեն իսկ արտագաղթել են։ Սրան զուգահեռ՝ գործատուները Հայաստան բերում են ավելի էժան աշխատուժ, օրինակ՝ հնդիկներ, որոնք անհամեմատ ավելի ցածր գնով և շատ ավելի լավ են աշխատում, «գլուխ չեն պահում»։ Գործատուն ունենում է մատչելի վարձատրվող և որակյալ աշխատանք կատարող աշխատակից։ Այս տեմպերի պարագայում ունենալու ենք Հայաստանում գործազրկության աճ և օտարերկրացիների աշխատանքի ապահովում»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Իսկ թե ինչու՞ առաքիչի, մատուցողի կամ մաքրուհու աշխատանքը չեն կատարում ընդհանրապես եկամուտ չունեցող հայերը՝ մասնագետն այստեղ մենթալիտետի խնդիր է տեսնում։ Ասում է, որ պետական մակարդակով պետք է խրախուսել բանվորի, մաքրուհու աշխատանքը, նրանց պարգևատրումներ տալ և այլն, որ պատվով կատարեն իրենց աշխատանքը։

«Մի կողմ թողնենք կառավարությանը, թեև նման կետ չկա, որ հենց իրենք քննադատելու առիթ չտան, բայց մեր ձևավորված մշակույթում մենք՝ ինքներս, պատրաստ չենք Հայաստանում բանվոր կամ մատուցող աշխատել, բայց նույն աշխատանքն անում ենք այլ երկրներում։ Օրինակներ կան, որ դրսում այլ աշխատանք է կատարում, բայց Հայաստան գալուց ընկերների ու ծանոթների հագուստներն է խնդրում, որ գա  ու ասի, թե դրսում ամեն ինչ լավ է։ Եթե մեր մշակույթում փոփոխություններ լինեն այսօրվանից սկսված, ապա մեր ապագայում սպասարկման և մյուս ոլորտներում կունենանք հայ աշխատողներ»,- Vesti.am-ի հետ զրույցում եզրափակեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը