Էրդողանը հայտնել է՝ ինչ է քննարկելու Պուտինի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ռուսաստանից անտառային հրդեհների դեմ պայքարի համար լրացուցիչ երկկենցաղային ինքնաթիռներ գնելու հարցը: Այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իրեն ուղեկցող լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով եմ, որ Պուտինն ու ես կքննարկենք մի քանի ամֆիբիական ինքնաթիռներ գնելու հարցը։ Այս ինքնաթիռները շատ արդյունավետ են հրդեհները մարելու համար»,- ասել է նա։
Հուլիսի 12-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամկետները դեռ որոշված չեն։
Մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է, որ Ռուսաստանի ղեկավարը օգոստոսին կայցելի Թուրքիա։