ՊՆ-ն անդրադարձել է նախարարին ուղեկցող ավտոմեքենայի վթարի մասին տեղեկությանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունը, թե վթարի է ենթարկվել նախարարին ուղեկցող՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին սպասարկող ավտոմեքենան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց․ «Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:
Ավան վարչական շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, և, թե այդ ավտոմեքենայով շրջում են Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։