Դիլիջանի ոլորաններում վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՌԴ քաղաքացի Նազիրա Ամիրխան Նուդիրը Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, Mazda մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդին և 2 ուղևորներին, ովքեր նույնպես ՌԴ քաղաքացիներ են, առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի, պարեկներ Գևորգ Բայրամյանի և Հայկ Սարուխանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ուղևորների ինքնությունը: