Երևանի կենտրոնում օտարերկրացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել օտարերկրյա պետության 27-ամյա մի քաղաքացի (նախաքննության շահերից ելնելով, այս պահին ինքնությունը չենք հայտնում) և հայտնել է, որ ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի փաստով սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու հատկանիշով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ օտարերկրացին հայտնել է նաև, որ սեքսուալ բնույթի բռնություն կատարելու ընթացքում այդ անձն անընդհատ կրկնել է «թենքյու - թենքյու» արտահայտությունը: