Պուտինը նշել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառներից մեկը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ՝ Ռուսաստանի ռազմական գործողության պատճառներից մեկն էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը դաշինք վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար։
«Եվ իրականում հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սպառնալիքն է եղել»,- ասել է Պուտինը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի բարձրացնի բուն երկրի անվտանգությունը, ինչպես նաև «աշխարհը կդարձնի շատ ավելի խոցելի և կհանգեցնի միջազգային ասպարեզում լրացուցիչ լարվածության»։