Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։
ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: