Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ից պատասխան է սպասում վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ սպասում է Եվրամիության արձագանքին՝ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմին անցնելու և անդամակցության բանակցությունների վերսկսման վերաբերյալ։
«Հիմա մենք սպասում ենք Եվրամիության արձագանքին: Վիլնյուսում [ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում] մենք մանրամասն քննարկել ենք այդ հարցերը ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, մենք բոլորի հետ հանդիպումներ ենք անցկացրել և ասել, որ ցանկանում ենք դրական քայլեր ձեռնարկվեն Թուրքիայի նկատմամբ, որը 52 տարի սպասել է դռան մոտ»,- ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով վիզային ռեժիմի ազատականացման և եվրաինտեգրման վերականգնման հեռանկարների մասին հարցին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ավելին՝ այստեղ