ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան կոչ է անում Բաքվին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։
«Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը այդ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդամթերքների, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր անբավարարություն է զգում, գրեթե զրկված է էլեկտրա-եւ գազամատակարարումից։ Դա կարող է հանգեցնել ամենադրամատիկ հետեւանքների արցախահայերի՝ շրջանի շարքային բնակիչների համար։
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ փոխադրման համար երկու ուղղություններով, ինչպես նաեւ վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»,- նշվել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։