Իսրայելի վարչապետ Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նկատել են Թել Ավիվի արվարձաններում գտնվող Թել Հաշոմեր հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքում։ Այս մասին հայտնում է տեղական Ynet լրատվական պորտալը։
Հրատարակության տվյալներով՝ հիվանդանոց այցելության պատճառը քաղաքական գործչի վատ առողջությունն է եղել։
Ինչպես հայտնում է Walla-ն, վարչապետը շտապօգնության բաժանմունք է հասցվել այն բանից հետո, երբ տանը կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունն ու վայր ընկել։ Սակայն հիվանդանոց հասնելիս, նա արդեն գիտակից է եղել։
Ավելին՝ այստեղ