Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել Արցախին. Միշել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այսօրվա եռակողմ հանդիպումն արդյունավետ է անվանել և նրանց հրավիրել նոր բանակցությունների նույն ձևաչափով՝ արդեն «ամառվանից հետո»։
«Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,– նշել է Միշելը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։
Միշելը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամի միջոցով մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։
«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ: Ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»,- ասել է նա։