Բազմազավակ մայրերի ակցիան՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախցի բազմազավակ մայր Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ փոքրիկի հետ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եմ։ Մարգարիտան կերակրող մայրիկ է, 1 տարեկան բալիկին թողել է տանը, ՄԱԿ-ի մոտ հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Արցախի 30000 երեխաների:
Հերմինեն 3 մանկահասակ երեխաների մայր է: Մարգարիտան Երևանից է, Հերմինեն՝ Արցախից, երկու կանայք էլ հենց էսօր են ծանոթացել, երկու մամաներին էլ միավորել է գաղափարը:
Ընկերներիս մեջ էլի մամաներ, կանայք կան, որ վստահաբար անտարբեր չեն, գուցե որոշեն այցելել էս կանանց…
Խնդրում եմ կիսվեք, տարածեք»: