Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Մոսկվայի հայտարարության պատճառով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և բողոքել նրան՝ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների հետ գագաթնաժողովի ավարտին արված Մոսկվայի հայտարարության հետ կապված, հայտնում է IRNA-ն։
Ըստ լրատվական գործակալության՝ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել շտկել Ռուսաստանի դիրքորոշումը Պարսից ծոցում գտնվող Մեծ և Փոքր Տոմբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ։ Լոնդոնը պաշտոնապես այս կղզիները փոխանցել է Թեհրանին 1971 թվականին՝ Արաբական Էմիրությունների դաշնության՝ որպես անկախ պետության ձևավորումից անմիջապես առաջ։ Այդ ժամանակվանից ԱՄԷ-ն ու Իրանը վիճում են կղզիների սեփականության իրավունքի շուրջ։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչներն ընդգծել են «երկրի տարածքային ամբողջականությունը հարգելու» կարեւորությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ կղզիները «հավերժ պատկանում են Իրանին»: