Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի առաջին խաղում հաղթեց Ջիբրալթարին 63 միավորի առավելությամբ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության C ենթախմբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ջիբրալթարի ընտրանին էր: Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին մեծ առավելություն ստացավ, իսկ մրցակիցը մեկնարկային 3 րոպեներին այդպես էլ միավոր չէր վաստակել: Առաջին քառորդում Հայաստանի կանանց ընտրանին վաստակել էր 28, իսկ մրցակիցը` ընդամենը 3 միավոր: Պահպանելով առաջատարի դիրքը` ընտրանին մեծ ընդմիջման գնաց խոշոր առավելությամբ` 53:8: Հաջորդ երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին բացարձակ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 99:36 հաշվով:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը Սեդա Գաբրիելյանն է: Նա վաստակել է 33 միավոր:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հուլիսի 19-ին և ուժերը կչափի Մալթայի հետ: Խաղը մեկնարկի 14:00-ին: Եվրոպայի Մ16 տարեկանների C դիվիզիոնի մրցաշարն անցկացվում է Անդորայում: