Միշուստինը հայտնել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցներին՝ Վրաստանի հետ սահմանին «Վերին Լարս» անցակետի թողունակությունը մեծացնելու համար։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է դրա համար։ Մենք Սոչիում նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անշեղորեն կատարվել են»,- ասել է նա։
Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովն իր հերթին Միշուստինի հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինչպես են ընթանում համատեղ աշխատանքները Վերին Լարսում։ «Հայ գործընկերները մեզ նույնպես օգնում են համակարգելու աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները հանձնենք միմյանց հսկողությանը»,- ասել է Դավիդովը։
Միշուստինն արձագանքել է՝ այն անվանելով «առողջ համագործակցություն»։