Արմավիրի մարզում թաղման ժամանակ դանակահարել են 24-ամյա երիտասարդին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Երասխահուն գյուղում թաղման արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Արկադի Ս.-ի և Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում ծնված 50-ամյա Բորիս Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Բ. Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Արկադի Ս.-ին՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանները այնուհետև ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։