Հայաստանն ընդգրկվել է ՌԴ ֆինանսների նախարարության կազմած 44 բարեկամ երկրների ցանկում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից կազմված 44 բարեկամ երկրների ցանկում, որով օտարերկրացիներին թույլատրվում է Ռուսաստանում մասնակցել արժութային առուվաճառքին։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ցուցակում ընդգրկվել են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Վրաստանը, Իսրայելը, ՀԱՀ-ը, Բրազիլիան, Ռուսաստանի այլ խոշոր առևտրային գործընկերներ, ինչպես նաև Պարսից ծոցի և ԱՊՀ երկրներ։
«Ֆինանսների նախարարությունն առաջարկում է «հաստատել օտարերկրյա պետությունների կից ցանկը» և թույլատրել այդ իրավասությունների բրոքերներին և բանկերին «մասնակցել արժութային կազմակերպված առևտրին արտարժույթով և կազմակերպված առևտրին, որտեղ կնքվում են պայմանագրեր, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են, որոնց հիմքում ընկած ակտիվն արժույթն է և (կամ) տոկոսադրույքները»,- ասված է որոշման նախագծի տեքստում։
Հողորդվում է, որ ցուցակը պատրաստվել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի անունից։