Լրահոս
Կարևոր


Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների շրջանում եթերազրկումներ չեն իրականացվելու. ՀՀՌՑ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները  հիմնականում չեն իրականացվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն՝ հեռուստաընկերությունների եթերազրկումների շուրջ բարձրացած աղմուկի առնչությամբ։

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) հեռուստաընկերություններին թվային ցանցի միջոցով հեռարձակման ծառայությունները մատուցում է վերջիններիս հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ ՀՀՌՑ-ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։ Հեռարձակման որակի հետ կապված հազվադեպ տեխնիկական խնդիրների հայտնաբերման կամ դրանց առկայության մասին հեռուստաընկերություններից ստացված ահազանգերի դեպքում ՀՀՌՑ-ն հրատապ կերպով ուսումնասիրում է խնդիրները եւ տալիս է համապատասխան լուծում։ Մինչդեռ հեռուստաընկերությունները նույնպես ունեն պայմանագրով ստանձնած պարտավորություններ, որոնք մինչ օրս կատարվել են ոչ պատշաճ: Նախորդող տարիներին սահմանված վճարումները հեռուստաընկերությունների կողմից առավելապես թերակատարվել են, ինչի արդյունքում վերջիններիս կողմից գոյացել են պարտքեր:

Հարկ է նշել, որ ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները  հիմնականում չեն իրականացվել: Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա: Որեւէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:

Անդրադառնալով ծառայությունների արժեքի գնագոյացման հարցին, հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո 2021 թվականի հուլիսի 13-ին կարճել է հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանման շուրջ մտահոգությունների վերաբերյալ պետք է նշել, որ լրատվական հիմնական թողարկումների եւ նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։

Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն ՄարուքյանՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ Սարգսյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար