Ինչ իրավիճակ է Ստեփանակերտում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։ Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։
34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։
«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկա, նույնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձեթ էլ չկա, խոզի յուղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ասում է Աննա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հաց նույնպես դժվար է գտնում։ Հերթերում հաճախ ժամից ավելի է սպասում։
Ավելին՝ այստեղ