Ռուսաստանի ԿԸՀ-ն աշխատակիցներին կարգելի օգտվել iPhone-ից և iPad-ից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախատեսում է արգելել աշխատակիցներին ծառայողական նպատակներով օգտագործել iPhone-ներ և iPad-ներ, մինչդեռ նման հանձնարարականն արդեն գործում է 2023 թվականի մայիսից, Ռիա Նովոստիին հայտնել են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունում։
«Այս պահին ՌԴ ԿԸՀ նախագահի հրամանը՝ iPhone-ի և iPad-ի ծառայողական նպատակներով օգտագործումն արգելելու մասին, գտնվում է նախապատրաստման փուլում»,- հայտնել են ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ 2023 թվականի մայիսին ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան արդեն խորհուրդ է տվել ԿԸՀ-ի բոլոր անդամներին, ինչպես նաև հանձնաժողովի ապարատի աշխատակիցներին iPhone-ը չօգտագործել պաշտոնական նպատակներով։
Նախկինում մի շարք պետական կազմակերպություններ և գերատեսչություններ արդեն արգելել կամ պատրաստվում են արգելել iPhone-ի՝ աշխատանքային նպատակներով օգտագործումը։