Տոյվո Կլաարի մանդատը երկարաձգվել է մինչև 2024 թվականը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը բրյուսելյան հանդիպման շրջանակում երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը մինչև 2024 թ․ օգոստոսի 31-ը:
«Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես՝ Վրաստանի ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, անհրաժեշտության դեպքում՝ նրանց հարևան երկրների միջև»,- նշված է ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կլաարն այս պաշտոնում է նշանակվել 2017 թ․ նոյեմբերի 13-ին։