Լրահոս
Կարևոր


Նախկին սև, ներկայումս՝ սպիտակ իշխանավորի դղյակը

Հասարակություն

«Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ Կառավարությունը կոռումպացված ա»,- օգոստոսի 13-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանյան սլենգում տարածված մի արտահայտություն կա: Երբ դիմացինին ուզում են հեգնանքով ասել, որ չեն հավատում նրա ասածներին, ասում են՝ «շուտ-շուտ կրկնի՝ չմոռանաս»:

 

Հիմա վարչապետինն է. անընդհատ խոսում է իր կառավարության մաքրամաքուր լինելու մասին, որ հավատա ու հավաստիացնի, որ իր գլխավորած կառավարությունը կոռումպացված չէ:

 

Սակայն, երբ ներկայիս իշխանություններն անդրադառնում են նախկին իշխանության դղյակներին, լավ կլինի՝ տեսնեն իրենց քթի տակ կառուցվող դղյակները։ Քրեակատարողական հիմնարկներում և ծառայության կենտրոնական մարմնում ընթացող լայնածավալ (ինչպես Ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում թմբկահարում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը) վերանորոգման և շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ շատ մեծ թափով ընթանում է նաև Ծառայության պետի սեփական առանձնատան կամ դղյակի (նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանավորներն ավելի լավ կբնութագրեն) շինարարական աշխատանքները, որը վեր է խոյանում դեպի Երևան-Սևան մայրուղու՝ հայտնի Արծվի արձանին չհասած՝ ձախ հատվածում:

Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:

Ըստ 168.am-ի՝ Ծառայության պետին մոտ կանգնած աղբյուրի՝ մինչ Ծառայության պետի պաշտոնում նշանակվելը Գոյունյանը որոշ ժամանակ դադարեցրել է շինարարությունը՝ հավանաբար թավշյա հեղափոխության ընթացքում աչքի չընկնելու համար, հիմա, փաստորեն, հարկադիր պարապուրդը կոմպենսացվում է ողջ ծավալով:

Ավելին, ՔԿԾ պետի ծառայողական երկու մեքենաներն էլ՝ թե ներկայիս ու նախկին պետերին սպասարկող 001SS03 պետհամարանիշը կրող սև գույնի NISSAN TEANA-ն, և թե TOYOTA PRADO ամենագնացը (մեկն էլ չէ, երկուսը, մինչդեռ վարչապետը բազմիցս հպարտությամբ անդրադարձել է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների կրճատմանը), ամբողջ օրը ներգրավված են առանձնատան շինարարական աշխատանքներում, իսկ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, հավանաբար նախարար Բադասյանը կիմանա, ով իր ընկերոջ աներոջը, ըստ տեղեկությունների, համատեղությամբ նաև՝ իր համակուրսեցու հորը, նշանակել է այդ պաշտոնին։

Ավելին, ուսումնասիրելով Արթուր Գոյունյանի և վերջինիս կնոջ հայտարարագրերը, նկատում ենք, որ ամուսինները 2019թ. հայտարարագրել են համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 4 հողամաս Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, ինչպես նաև շինություն, այգետնակ: Բազմաբնակարան շենքում 1 բնակարան Երևանի Կենտրոն համայնքում գտնվող, ՔԿԾ պետին պատկանում է ¼ բաժնային սեփականության իրավունքով, ևս մեկին էլ, կրկին Կենտրոնում, միանձնյա է տիրապետում:

Արթուր Գոյունյանը պատկառելի դրամական միջոցներ չի հայտարարագրել, ըստ հայտարարագրի՝ չունի նաև բիզնես, ուրեմն ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է վերջինս կառուցում նշված առանձնատունը: Արդյո՞ք ՔԿԾ-ից որպես աշխատավարձ ստացած 5,655,881.00 դրամ գումարը բավարար է նման ծավալի շինարարություն անելու համար, թող պարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն:

Պարզապես, երբ հաջորդ անգամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնա վեթինգին, գոնե թող նշի, որ իր հովանավորյալ Քրեակատարողական ծառայության պետն իրավապահ համակարգում իր թափանցիկ ու ազնիվ աշխատանքի արդյունքում կուտակած համեստ աշխատավարձով է ձեռք բերել վերոնշյալ սեփականությունը, և այժմ էլ իր աշխատավարձով է կառուցում այս «համեստ» դղյակը:

Հ.Գ. Այսօր մեր թղթակիցը եղել է առանձնատան տարածքում, կատարել է տեսանկարահանում: Հարևաններից հաստատել են, որ դղյակը պատկանում է նախկին դատախազի:

 

Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել