Ծեծկռտուք՝ «Ջրաշխարհում»․ 4 իրանցիներին բերման են ենթարկել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 40 հասցեում գործող «Ջրաշխարհ» հանգստյան գոտում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Ջրաշխարհ» հանգստյան գոտու աշխատակից 17-ամյա Աշոտ Հ.-ն սահուղուց օգտվելու կաննոները խախտելու համար նկատողություն են արել 4 քաղաքացու, ովքեր օտարերկրացիներ են:
Ոստիկանները պարզել են, որ այդ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Օմիդ Փ.-ն, 30-ամյա Ֆարզադ Ռ.-ն, 38-ամյա Օմիդ Ա.-ն և 38-ամյա Մոհեդիմ Փ-ն է, սակայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հարվածներ են հասցրել Աշոտ Հ.-ին և «Ջրաշխարհ» հանգստի գոտու փրկարար 19-ամյա Էրիկ Ս.-ին:
Ավելին՝ այստեղ