Արարատ Միրզոյանն Ավստրիայում հանդիպել է ՀՀ դիվանագետների հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ավստրիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությանը՝ թվիթերի էջում:
«Արտաքին գործերի նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները»,- նշված է հաղորդագրությունում:
Շեշտվում է, որ հայկական կողմը մեկ անգամ ևս կոչ է արել անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար: