Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն. Ռյաբկով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կհաջողվի։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում խելամիտ քաղաքական գործիչներն այնքան ողջմտորեն և պատասխանատու են մոտենում այն դիրքորոշմանը, որը Ռուսաստանը առաջ է քաշում բոլոր փուլերում: Կարծում եմ, որ մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի և կարգավորումը կհաջողվի»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական կողմը, ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում փնտրում է միայն «կայուն կարգավորման բանաձեւ» և աշխատում է երկու կողմերի համար հասկանալի օրակարգի վրա։
«Մենք չէինք ցանկանա, որ մեր առաջարկներում որևէ մեկը տեսներ աշխարհաքաղաքական մրցակցության տարր, այսպես կոչված, կոլեկտիվ Արևմուտքի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Խոսելով Արցախում հումանիտար իրավիճակի մասին՝ նա մատնանշել է, որ Ռուսաստանը կշարունակի անել հնարավորը «ցանկացած ճգնաժամի հումանիտար հետեւանքները նվազագույնի հասցնելու համար»։