Հայաստանում բժիշկներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնված․ ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
ԱպրելակերպԿորոնավիրուսով վարակված 11 հազար քաղաքացիների թվում է նաև վարչապետի ընտանիքը։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքը» պատմում է Հայաստանի կորոնավիրուսային վիճակին նվիրված իր ռեպորտաժում։
Ռուսական լսարանին արդեն հայտնի է դարձել, թե որքան անփույթ են վերաբերվում հայաստանցիները կորոնավիրուսին՝ կազմակերպելով Վերջին զանգ ու այլ միջոցառումներ։ Ռուսական ալիքը հիշատակում է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնպես վարակվել է աշխատակիցների անփութության պատճառով։
Բժիշկները ծայրահեղ ծանրաբեռնված են, իսկ երկրի ամենամեծ՝ Մարզահամերգային համալիրում բացազատվել են մահճակալներ կորոնավիրուսով ծանր հիվանդներին տեղավորելու համար։