Կուլեբան հայտնել է, թե որ երկրներին է պետք ուկրաինական հացահատիկը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը «ընդհատել է կենսական ուղին»՝ դադարեցնելով իր մասնակցությունը հացահատիկային գործարքին։ Իր Twitter-ում նա նշել է, որ այս որոշումը իբր վնասում է որոշ ասիական և աֆրիկյան պետությունների։
«Ուղիղ մեկ տարի առաջ [2022 թվականի հուլիսի 22-ին] Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը հույս տվեց 400 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր ուկրաինական հացահատիկի կարիք ունեն: Այս շաբաթ Ռուսաստանը ընդհատեց այս կենսական ուղին՝ հերթական անգամ վտանգի տակ դնելով աֆրիկյան և ասիական մի շարք երկրների։ Մենք պայքարում ենք հույսը վերադարձնելու համար»,- գրել է Կուլեբան։