Զելենսկին խոստացել է Արևմուտքին արագացնել հակահարձակումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է իր արևմտյան դաշնակիցներին, որ ուկրաինական բանակի հակահարձակումը «թափ է հավաքելոn», գրում է The Financial Times-ը։
Ելույթ ունենալով Ասպենի անվտանգության ֆորումում՝ ուկրաինացի առաջնորդն ասել է, որ հակահարձակման մեկնարկի «հարկադրված ձգձգումը» թույլ է տվել ռուս զինվորականներին պաշտպանական գծեր կառուցել և ականապատել բազմաթիվ տարածքներ։
Զելենսկին նշել է, որ մարտերը մոտենում են այն պահին, երբ Ուկրաինայի Զինված ուժերի հարձակողական գործողությունները «կարող են թափ հավաքել», քանի որ ուկրաինական կործանիչները ականազերծում են այդ տարածքներում։
FT-ն նշում է, որ ֆորումում արեւմտյան երկրների ներկայացուցիչներին անհանգստացրել է «գործողության դանդաղ առաջընթացը»։ Օրինակ՝ Կանադայի փոխվարչապետը Զելենսկուն ասել է, որ Ուկրաինայի բոլոր բարեկամներն աշխարհում անհանգստացած են հակահարձակման ընթացքով։