Ձվի չափ կարկուտ է տեղացել. մեքենաներ են վնասվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շատ ուժեղ քամի, փոթորիկ և կարկուտ Իտալիայի տարբեր շրջաններում, որոնք պատճառել են մի շարք վնասներ: Վնասվել են մեքենաներ, տներ և գյուղատնտեսական ցանքատարածություններ: Որոշ շրջաններ հոսանքազրկվել են, կան նաև տուժած քաղաքացիներ. հայտնում է Italy24.press-ը:
Գրանցվել է նաև մեկ տորնադո, երեկ հայտարարվել է եղանակային տագնապ։ Մոդենա, Ֆերարա, Բոլոնիա նահանգները և Ռավեննավենի մի մասը՝ ամենաշատն են տուժել:
Վատ եղանակից ամենա շատ տուժել է Էմիլիա Ռոմանիան. ավերված մեքենաներ և գոլֆի գնդակների չափ սառույցի հատիկներ:
Փոթորիկների և կարկուտի պատճառով վնասվել են տների տանիքներ, լուսամուտներ, պոկվել են տասնյակ ծառեր և ճանապարհային նշաններ: Ահռելի մեծ չափսերի կարկուտի և տապալված ծառերի պատճառով բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
Ռիմինիում նույնպես «ցունամիի էֆեկտ» է եղել՝ ծովը մի քանի մետր նահանջել է, և ալիք է բարձրացել։ Նույնը տեղի ունեցավ նաև Անկոնայի, Պորտոնովոյի, Սենիգալիայի և Պեզարոյի լողափերում։
Տեսանյութերն ու լուսանկարները՝ այստեղ