Լրահոս
Կարևոր


9-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով. «ՄՌ Նոր Նորմալը»

Հասարակություն

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Cascade People & Business ընկերության համատեղ
ջանքերով արդեն 9 տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Մարդկային
Ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Ամեն
տարի տարբեր թեմաների շրջանակներում հրավիրվող համաժողովն արծարծում է
Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի առավել առաջնային ու
անհրաժեշտ հիմնահարցերը:

Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Օգոստոսի 21-ին՝ դեմ
առ դեմ օֆլայն հաղորդակցությունը փոխարինելով օնլայնով: Այն կրում էր HR: THE
NEW NORMAL խորագիրը: Համաժողովի ժամանակ մասնակիցները
հնարավորություն ստացան լսելու տարբեր ելույթներ, մասնակցելու ՄՌ Էքսպոյի,
քննարկելու արդիական խնդիրներ, ծանոթանալու ՄՌ ոլորտին առնչվող
առաջարկներին, տարբերվող ու նորարարական լուծումներին։

Այս տարի համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված հանրահայտ
ընկերություններ ներկայացնող 12 միջազգային խոսնակների, որոնք մասնակիցների
հետ կիսվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց կողմից
կիրառված իրական քեյսերով։ Նրանցից յուրաքանչյուրը, հիմնվելով իր փորձի եւ
գիտելիքների վրա, ներկայացրեց նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման «Նոր
Նորմալ»-ի իր բանաձեւը:

«Այս տարի համաժողովն ուներ բացարձակ կիրառական ուղղվածություն, քանի որ
մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի
համաճարակը եւ ընդհանրապես գլոբալ համաշխարհային փոփոխությունները
սկզբունքային այլ շեշտադրումներ են մտցրել մեր մասնագիտության մեջ:
Փոփոխություններ են անհրաժեշտ մեր ոլորտի ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ
կիրառական բնագավառում: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը
վերազինվում է եւ կերպարանափոխվում: Ելնելով այդ հանգամանքից` HR: The New
Normal համաժողովը անդրադարձավ հենց իրական, շոշափելի եւ արդյունավետ կիրառված գործիքակազմերին»,- նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ եւ Cascade People & Business ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

«Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը «օնլայնն» է, տեխնոլոգիաներն են եւ իհարկե նոր
նորմալը մարդիկ են: Այս համաճարակի ընթացքում ՄՌ գործառույթները ստացել են
ավելի ռազմավարական եւ վճռորոշ նշանակություն ընկերություններում եւ
կազմակերպություններում ճգնաժամի կառավարման համար»,- ասում է
համաժողովի խոսնակ՝ HR Bot Factory ընկերության հիմնադիր Անտոնիո Կորալը:

Human Capital Blockchain LTD ընկերության համահիմնադիրներից Ռեբեկա
Ֆերնանդեսը, նշում է, որ «ՄՌ Նոր Նորմալ»-ը նորարարության եւ ռազմավարության
միաձուլումն է:

Համաժողովի մյուս խոսնակ Լարիսա Մենոչին արձանագրում է. «Ինձ համար ՄՌ
Նոր Նորմալը գիտակցված զարգացման եւ հոգեբանական անվտանգության
խթանումն է բոլոր թիմերի համար` անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում
են գտնվում»:

Leroy Merlin ընկերության Թվային նախագծերի ղեկավար Լինդա Բենոթմանիի
համար «ՄՌ Նոր Նորմալը» փոփոխություններին պատրաստ լինելն ու դրանք
կառավարելն է, ինչպես նաեւ ճկուն եւ կարեկցող մնալը:

Ոլորտի սպասված ամենամյա միջոցառմանը ներկա է գտնվել շուրջ 200 մասնակից՝
ներկայացնելով ավելի քան 30 երկիր`Հայաստան, Վրաստան, Ռուսաստան,
Ռումինիա, Սերբիա, Մոլդովա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա,
Մալթա, Բրազիլիա, Սուրինամ, Սուդան, Լիբանան, Վիետնամ, Մալազիա,
Ֆիլիպիններ, Մալդիվներ, Հնդկաստան եւ այլն: Մասնակիցների թվում կային ՄՌ
ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ
շահառուներ` տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են SAP միջազգային ընկերությունը, Suriname
Speaking Academy-ին եւ ԱՐԱՐ թիմը։ Համաժողովի EXPO գործընկերներն են՝ Lucky
Carrot, Joong, CELA, Tutor Platform, The Benefit, Golden Human Capital LTD, Business
School of Marketing & Innovations, 360 stories, ITD World, iSpring եւ այլ
ընկերություններ։

Համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները եւ ստանում ավելի մեծ
ճանաչում աշխարհի մասնագիտական համայնքում` տեղական եւ միջազգային
մասնագետներին տալով փորձի փոխանակման հնարավորություն:

Ծրագրի, խոսնակների, EXPO-ի եւ այլ մանրամասնների մասին կարող եք տեղեկանալ
համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ սոցիալական
հարթակներից:

Cascade People & Business-ը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություն է Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 12 տարիների ընթացքում համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2010թ-ից մինչ այսօր
ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի
նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի
հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական
հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի
բարելավման միջոցով:

 

Հավելյալ տեղեկությունների համար.

Արմինե Դանիելյան

[email protected]
(098) 83-42-88

Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել