Լրահոս
Կարևոր


Ադրբեջանը թիրախավորելով հանքարդյունաբերությունը՝ փորձում է հարվածել տնտեսությանը. Ջհանյան

Հասարակություն

Հանքագործների և մետալուրգների միության նախագահի կարծիքով՝ Ադրբեջանը ընտրել է որպես թիրախ հանքարդյունաբերությունը` հաշվի առնելով դրա դերը Հայաստանի տնտեսական աճի մեջ։

Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ–ում հանքարդյունաբերությունը՝ իրականում փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 20-ին տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։

ՀՀ հանքարդյունաբերության դեմ Ադրբեջանի արշավը Ջհանյանը համարում է հիբրիդային պատերազմի մի մասը։

«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ, և, ցավոք, բիզնեսը և ՀՀ արդյունաբերությունը ներկայացնող կազմակերպությունները դառնում են այդ պատերազմի մի մասնիկը։ Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է»,–ասաց նա։

 

Նրա խոսքով` Ադրբեջանը համարում է, որ ՀՀ–ում ամենամեծ ներուժն ունեցող, միևնույն ժամանակ ամենախոցելի ոլորտը հանքարդյունաբերությունն է։ Սակայն վերջինի հարցում, հանքագործների և մետալուրգների միության նախագահի համոզմամբ, սխալվում է. հանքարդյունաբերությունը բնապահպանական նորմերի և ստանդարտների առումով ՀՀ–ում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույն հարևան երկրում։

«Այս ամենի պատճառը մենք հասկանում ենք. 2014 թվականից ի վեր ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները։ Կապված նավթագազային ոլորտի անկման հետ՝ նրանք արդեն հետզհետե հետ են մնալու։ Բաքվում հասկանում են, որ ՀՀ–ի տնտեսական աճը ենթադրում է նաև Հայաստանի ռազմական հզորացում»,–ասաց նա։

Այս համատեքստում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում են նոր ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, «Գեոպրոմայնինգը» նախատեսում է արտադրության ծավալները ավելացնել, իսկ «Լիդիան Արմենիան» կգործարկի Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Բացի այդ, կան պլաններ նաև ՀՀ–ում պղնձաձուլարան կառուցելու վերաբերյալ։

Ադրբեջանը, միության նախագահի խոսքով, ամեն ինչ անում է և անելու է այս և այլ ծրագրերին խանգարելու համար:

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել էր Ադրբեջանի «բաց նամակին» ՝ կապված Երասխում գործարանի կառուցման հետ նշելով, որ այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։

https://armeniasputnik.am/

TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ Քոչարյան