Հրապարակվել է խոշոր հարկ վճարողների ցանկը․ ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊԵԿ-ը հրապարակել է 2023 թվականի առաջին 6 ամիսներին խոշոր հարկ վճարողների ցանկը: Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է շուրջ 34,8 մլրդ դրամի հարկ: Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 30,6 մլրդ դրամի հարկ:
Երրորդ տեղում է «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 20,2 մլրդ դրամ: Չորրորդ տեղում «Ամերիաբանկն» է (19,9 մլրդ դրամ):
Առաջին հնգյակը եզրափակում է «Արդշինբանկը», որը վճարել է 18,9 մլրդ դրամ:
6-րդ հորիզոնականում «Մոբայլ սենթր արտ»-ն է, որը վճարել է 15,8 մլրդ դրամ, 7-րդ հորիզոնականում է «Փրիթի Ուեյ»-ը, որը վճարել է 15,7 մլրդ դրամ:
8-րդ հորիզոնականում է «Սի-Փի-Էս էներջի Գրուպը» (11,3 մլրդ դրամ): Գրեթե նույնքան հարկ է վճարել նաեւ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը»:
Եվ վերջապես տասնյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիան» (9,2 մլրդ դրամ):
1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե են վճարել ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: