Հուլիսի 25-ին, ժամը 16։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել են «GAZel» մակնիշի բեռնատարի դիմային հատվածը, թափքը և գազաբալոնից արտահոսած գազը:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:
Ախուրյան գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին