Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարի ամուսինը ասում էր, որ ինքը Չելենտանոն է, տուժածն էլ իր կինն է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով կին է եղել, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը իտալացի է և նա եղել է իր ամուսնու հետ, ով նույնպես իտալացի է և եղել է մոտոցիկլով, միասին դեպի Երևան ընթանալիս են եղել, երբ տեղի է ունեցել բախումը:
Իտալացի մոտոցիկլավարը ասում էր, որ ինքը Չելենտանոն է և հիվանդանոց տեղափոխվածը իր կինն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։