Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապահները հայտնաբերել են հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այս պահին նրա հետ քննչական գործողություններ են ընթանում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել էին բնակելի տների մոտ, որտեղ բնակիչները նրան նկատել էին։ Մի քանի ժամ անց երեխան մահացել էր։
Ավելին՝ այստեղ