Լրահոս
Կարևոր


100 օր Ռալֆ Յիրիկյանի հետ Ucom-ում. գլխավոր տնօրենը խոսել է ընկերության նոր տեսլականի և երկրում գործունեության ընդլայման 5-ամյա ռազմավարության մասին

Հասարակություն

«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության զարգացման 5-ամյա հավակնոտ ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի համար։

Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։ Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Դրանցից են լինելու տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակը և մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնց շնորհիվ Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում։

«Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր սիրելի բաժանորդների, ինչպես նաև աշխատակազմի, հայաստանյան տնտեսության և ողջ հայրենիքի։ Ucom-ում վերափոխման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ուստի մեր բաժանորդներին կխնդրեմ փոքր-ինչ համբերատար լինել և ըմբռնումով վերաբերվել հարթակների և տեխնոլոգիական լուծումների փոխարինման և թարմացման ողջ ընթացքին, քանի որ դրա ժամանակ հնարավոր է ծառայությունների որակի ժամանակավոր անկում կամ կապի ընդհատումներ։ Պլանավորված աշխատանքները կընթանան փուլերով, ինչի մասին միշտ նախօրոք տեղյակ կպահենք։ Հենց այդ փոփոխություններն են, որ երկարաժամկետ հեռանկարում խիստ անհրաժեշտ են մեր բաժանորդներին՝ իրենց անխափան փորձառության ապահովման և բարելավված ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր գլխավոր տնօրենը հայտնի է իր անսահման նվիրվածությամբ ԿՍՊ գործունեությանը, հետևաբար վերահաստատել է, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։   

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է նաև Ucom-ի ֆինանսական ցուցանիշներին՝ ակնարկելով զարգացման խոստումնալից հեռանկարը։ Թեպետ հստակ թվեր չի բացահայտել, սակայն ընդգծել է, որ ընկերության 2023թ․ առաջին կիսամյակի կատարողականը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արդյունավետությունը՝ 8%-ով։ Ընկերությունն սկսել է նաև նվազեցնել կուտակված ֆինանսական պարտավորությունները։

Խոսելով ընկերության ներքին անցուդարձից՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է Ucom աշխատակիցների կարևորությունը, որոնք առաջիկայում առավել քան երբևէ լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։ Ղեկավար կազմը պարտավորվել է ապահովել ընկերության աշխատուժի բարեկեցությունն ու զարգացումը՝ ընդունելով, որ մարդիկ են Ucom-ի ամենաարժեքավոր ակտիվը։ Ավելին, Ucom-ը վճռական է տրամադրված համապատասխանության, հակակաշառակերության/ հակակոռուպցիոն համակարգերի ներդրման հարցում, և ի թիվս այլ ներքին նախաձեռնությունների արդեն իսկ մշակել է վարքագծի կանոնագիրքը և ներդրել է ազդարարման թեժ գիծը՝ ներքին և արտաքին ռիսկերի կառավարման համար։

«Մենք Ucom-ի վերականգնման, զարգացման և աճի ճանապարհին ենք՝ արմատավորելով այն որպես շուկայի ուժեղ մրցակից և հեռահաղորդակցության ոլորտի իրական մարտահրավեր ստեղծող», - ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ հայտնելով ղեկավար կազմի վճռականության ու նվիրվածության մասին։

Եզրափակելով իր խոսքը՝ Ucom-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ընկերությունը պատրաստակամ է կյանքի կոչել իր 5-ամյա ռազմավարությունը և մշտապես տեղյակ կպահի շահագրգիռ բոլոր կողմերին զարգացումների և հետագա հաջողությունների մասին։

Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են