Պուտինն առաջարկել է Աֆրիկայում ռուսական դպրոցներ բացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է աֆրիկյան երկրներում դպրոցներ բացել առարկաների ռուսերեն ուսումնասիրությամբ։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի լիագումար նիստում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Առաջարկում ենք ուսումնասիրել Աֆրիկայում դպրոցների ստեղծման հնարավորությունը, որոնք կդասավանդեն ռուսերենով: Վստահ եմ, որ ռուսաց լեզվի ուսումնասիրության նման նախագծերի իրականացումը, կրթական բարձր չափանիշների ներդրումը լավագույն հիմքը կդնեն հետագա փոխշահավետ իրավահավասար համագործակցության համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ մայրցամաքում ռուսական առաջատար ԲՈւՀ-երի մասնաճյուղեր բացելու ծրագրեր կան։ Միաժամանակ, այս ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվում նաև ռուս-աֆրիկյան ցանցային համալսարանի շրջանակներում։