Լրահոս
Կարևոր


Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:

Եվ պետք է արձանագրել, որ սա մի իրադարձություն է, որը կապ ունի մեր մոտեցումների հետ՝ որոշումների կայացման և դրանք իրագործելու ընթացքում, որովհետև այսօր էլ Կառավարության նիստում քննարկում ենք, որ ոչ միայն պետք է հայտարարենք դիրքորոշումները, այլև դիտարկենք հակառակ կողմից: Իսկ գործնականում դրանք ի՞նչ խնդիրներ են առաջ բերում:

Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ քննարկումների արդյունքում է հասկացվել այնպիսի ինստիտուտի անհրաժեշտությունը, որն աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձության շատ կարևոր որոշում կկայացնեն:

«Բայց նաև մենք արձանագրեցինք, որպեսզի այդ որոշումը լինի հնարավորինս էֆեկտիվ, պետք է դա լինի ոչ թե ուղղակի ստանդարտ, դասական պետական մի մարմին, այլ պետք է լինի մի տեղ, որը նաև ֆորմալ հնարավորություններ կունենա, ոչ ֆորմալ հնարավորություններ կունենա, մշտական հաղորդակցության մեջ կլինի այն մարդկանց, քաղաքացիական հասարակության հետ, որոնք նույնիսկ պետական կառավարման մարմիններից առաջ առնչվել, առերեսվել են թեմային և գիտեն բոլոր նրբությունները։

Պարոն Սինանյանն արդեն նշեց, որ այս գրասենյակի և ինստիտուտի նպատակը մարդուն ուղեկցելն է մտադրության ձևավորման փուլից։ Ավելին, սա նաև ևս մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։ Կառավարությունն ուզում է Հայաստանի Հանրապետություն վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Արդեն նշվեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձրել այս նախագիծը։ «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Նման քայլերով պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ՝ այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու։ Դա մի գործ է, որը մենք պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում՝ կառավարությունն իր տեղում, ընդդիմությունն իր տեղում, քաղաքացիական հասարակությունն իր տեղում, Հայաստանի հանրությունն իր տեղում, հասարակական սեկտորի աշխատողներն իրենց տեղում՝ կենտրոնում ունենալով մի նպատակ, դա Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, հզոր և երջանիկ հայկական պետականությունն է ։

Հույս ունեմ, որ այսօրվա մեր իրադարձությունը բազմաթիվ մեր հայրենակիցների հնարավորություն կտա ստեղծելու այդ երջանկությունը, այդ ազատությունը, զարգացնելու այդ հզորությունը և ուրիշներին էլ ստեղծելու և հաղորդակցվելու այդ ամենի հետ»,- ասել է վարչապետը։

Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանի Հանրապետությունում և կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» արդյունավետ փոխգործակցության շնորհիվ:

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրելու տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեռևս նախահայրենադարձման փուլում, երբ անհատը կամ ընտանիքը հայրենադարձվելու ցանկություն է արտահայտել: Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ողջ ընթացքում՝ նրան ներկայացնելով ու ծանոթացնելով Հայրենիքում իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում՝ սերտորեն գործակցելով գործընկերների հետ:

Կենտրոնն առաջարկում է մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:

    
Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր