«Քաղաքապետարանը չի հաստատում «Արցախ» բառը պարունակող գովազդային վահանակներ տեղադրելու հայտը». Մեսրոպ Առաքելյան
Հասարակություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի քաղաքապետարանը մոտ մեկ ամիս է չի հաստատում «Ապրելու Արցախ» հիմնադրամի հայտը՝ Արցախ բառը պարունակող գովազդային վահանակներ տեղադրելու մասով։
Իշխանության բոլոր ներկայացուցիչներին խոստանում եմ՝ սեպտեմբերին ձեր բակերի մոտակայքի բոլոր վահանակների վրա անդադար տեսնելու եք Արցախ, Արցախ…