Հարձակում Մոսկվայի վրա՝ անօդաչու թռչող սարքով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակառակորդի անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Մոսկվայի վրա: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է պաշտպանության նախարարության ուժերի կողմից։ Տեղում զոհեր և ավերածություններ չկան։ Քաղաքապետը դեպքի մանրամասներ չի հայտնել։
Հուլիսի 24-ին երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա առավոտյան ժամը մոտավորապես չորսին։ Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիխաչևի պողոտայի մոտ գտնվող չբնակեցված բարձրահարկին, մի քանի րոպե անց մյուսը ընկել է Կոմսոմոլսկի պողոտայի մոտ գտնվող շենքի վրա։
Ավելին՝ այստեղ