Մեքենայում գտնված 2 զինծառայողները ստացել են թեթև վնասվածքներ․ ՊՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքենայում գտնված 2 զինծառայողները ստացել են թեթև վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կոտայքի մարզում ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: