Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Բելառուս
Բուլղարիա
Իսպանիա
Իտալիա
Իրան
Իրաք
Լեհաստան
Լիտվա
Հնդկաստան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Շվեյցարիա
Ռումինիա
Ռուսաստանի Դաշնություն
Սերբիա
Ուկրաինա
Ֆրանսիա
ԿԽՄԿ
ՄԱԿ։