Լրահոս
Կարևոր


Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Վարչապետը նախ Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 733 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Գավառում վարչապետին են ներկայացվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն 796 հազար դրամ, որից 55 տոկոսը համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 մլն դրամ: Միջոցների 75 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից: Արդեն իսկ կատարվել են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ն․ Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․8 մլրդ դրամ: Իրականացվել են 5 մասնաշենքերի կոնստրուկցիաների և միջհարկային ծածկի աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 4868 քմ մակերեսով դպրոց, որը կունենա 936 աշակերտ/տեղ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն, ծանոթացել այնտեղ իրականացվող կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 470 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 4720 քմ մակերեսով 79 մահճակալ հզորությամբ և ժամանակակից տեխնիկայով համալրված բժշկական կենտրոն:

Վաղաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 35 տոկոսը կազմում է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից համաֆինանսավորումը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենքը և բարեկարգվել է տարածքը:

Մյուս բնակավայրը, որտեղ կառուցվել է մանկապարտեզ, Զոլաքարն է: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ Մարտունի համայնքի և Կառավարության համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ: Միջոցների 35 տոկոսը տրամադրվել է համայնքի, իսկ 65 տոկոսը՝ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վարդենիս քաղաքը, որտեղ նրան ներկայացվել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները և սուբվենցիոն ծրագրերով համայնքում նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ այս տարվա համար Վարդենիսում նախատեսվում են 4,2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 2,6 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է:

Այնուհետև վարչապետն այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին: Կառավարության ղեկավարը շրջել է ստարտափերի տաղավարներում, ծանոթացել բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումի մանրամասներին ու նպատակներին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում ստարտափներին, ձեռնարկատերերին, ներդրողներին, տարբեր ոլորտների առաջատար խոսնակներին ու մենթորներին՝ համագործակցելու, սովորելու, մրցելու և զվարճանալու: Տաղավարներից մեկում վարչապետը միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի զարգացմանը, ստարտափ ծրագրերին վերաբերող հարցեր:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ն մեկնարկել է հուլիսի 23-ին և կտևի 7 օր: Միջոցառմանը ներկա են 110 ստարտափներ աշխարհի 30 երկրներից։ Տեղեկացվել է, որ միջոցառման անցկացման օրերը հագեցած են փորձի փոխանակմամբ, պանելային քննարկումներով:

Շողակաթ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Զեկուցվել է, որ Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը հատկացվել է համայնքի բյուջեից: Կատարվել են շինաշխատանքների 80 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի համայնքի 315 հա տարածք:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Զեկուցվել է, որ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս։

Ճամբարակում վարչապետին ներկայացվել է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման ընթացքը: Զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն դրամ: Միջոցների 45 տոկոսը տրամադրել է համայնքը, 55 տոկոսը՝ Կառավարությունը: Կատարվել է աշխատանքների 60 տոկոսը։

Լճաշեն համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 50 տոկոսը։

Գագարին համայնքում վարչապետն այցելել է «Գեվմիկ» ընկերության կողմից հիմնված ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ, որից 1․1 մլրդ դրամի տոկոսագումարը սուբսիդավորել է պետությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնել է 3,76 հա ջերմոցային տնտեսություն, 2400 քմ մակերեսով օժանդակ շինություններ։ Ստեղծվել է 82 աշխատատեղ:

Վարչապետը ծանոթացել է նաև Պաշտպանության նախարարության մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին:

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր